«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Իսկ գուցե արժանի՞ ենք ստորացված այս վիճակին

Իսկ գուցե արժանի՞ ենք ստորացված այս վիճակին
22.02.2025 | 11:18

Նիկոլ, դու իսկապե՛ս վիժվածք ես:

Այ հոգեխանգարված հրեշ, Էդգար Ղազարյանն ի՜նչ մի ծանր հանցագործություն է կատարել, որ «հրավիրել» ես Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնին:

Վստահ, Էդգարն այն նորաձեւ կրթվածներից չէ, որ հոխորտացել է՝ «ընդդիմությանը բռնելու եմ շինեմ», կամ, փողոցի վերջին խուլիգանի նման ԱԺ ամբիոնից հայտարարել՝ «եթե պետք լինի մատի փոխարեն կարող եմ նաեւ ուրիշ բան թափ տալ»… Առավել եւս, օրվա քաղաքական կուրսով պոզան փոխող այն քաղաքական տրանսգենդեը չէ, որ թքել է քաղաքացու վրա ու իշխանության բարձր հովանու ներքո մնացել անպատիժ։

Արցախն ու իշխանությունդ պահելու համար հազարավոր զինվորների գլխատած դահիճ, չես զգում, որ վաղուց արդեն քաղաքացին պետք է ականջներիցդ բռներ եւ դուրս շպրտեր քեզ համար այդքան բաղձալի նստավայրից:

Իսկ գուցե քո ներկայությունը հանդուրժելով ազգովի հավաքաբար հայտարաում ենք, որ արժանի՞ ենք ստորացված այս վիճակին:

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2993

Մեկնաբանություններ